Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից, վերջին օրերին շրջանառվող այդ լուրը հաստատվել է կառավարության նիստում: Նա այսուհետև մասնավոր սեկտորում է շարունակելու աշխատանքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գևորգյանին պետական ապարատում մինչև այսօր կատարած աշխատանքի համար:
Նիստի օրակարգային հարցերից գործադիրը քննարկել է ձմեռային զորակոչի նախապատրաստության, զինծառողներին կոշիկով ապահովելու, երկրի մետաղական հանքերի պոչամբարներում կուտակված նյութերը ժամանակակից տեխնոլոգիայով վերամշակելու նպատակով նոր գործարան հիմնելու, ինչպես նաև՝ դպրոցաշինության թերություններին վերաբերող հարցեր:
Մանրամասները` տեսանյութում