Ուկրաինայի իշխանություններն աշխատում են միաժամանակ երկու ճակատով: Սկսել է գործել այսպես կոչված իշխանության զտման մասին օրենքը: Նախագահ Պորոշենկոյի հրամանով պաշտոնից ազատվել է 39 բարձրաստիճան պաշտոնյա:
Իրադրությունն էլ դարձյալ լարված է Ուկրաինայի հարավ-արևելքում: Վարչապետ Յացենուկը հայտարարել է, որ սա մաքրման գործընթացի առաջին փուլն է: Նոյեմբերի մեկին արդարադատության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը կիրականացնի մյուս պաշտոնյաների գործունեության ու նախարարությունների իրականացրած աշխատանքների ստուգումներ:
Օրենքը տարածվում է նաև ուժային կառույցների ու դատական համակարգի վրա: Ներքին զտումներից բացի Կիևի համար լուրջ և առայժմ անլուծելի խնդիրը երկրի հարավ-արևելքի ռուսամետ ուժերն են:
Մարտերն այս հատվածում չեն դադարում: Աշխարհազորայինները հայտարարում են, որ ուժայինները չեն պահպանում հրադադարի ռեժիմը: Միայն վերջին մի քանի օրերին զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 12-ը վիրավորվել է, հրթիռներն ընկնում են բնակելի շենքերի ու հիվանդանոցների վրա:
Մանրամասները` տեսանյութում