Արցախցիները աշխարհահռչակ սոպրանոյին ճանապարհել են չդադարող ծափերով: Ստեփանակերտի հրապարակում կայացած համերգը նվիրված էր զինադադարի կնքման 20-ամյակին:
Անցած տարվա հունիսին առաջին անգամ լինելով Արցախում՝ համաշխարհային փառքի հասած երգչուհին խոստացավ նորից վերադառնալ և եկավ: Երկրագնդի վրա երեք կետեր կան, ուր Մոնսերատ Կաբալյեն միշտ ցանկություն ունի վերադառնալու՝ Երուսաղեմ, Վատիկան և Արցախ:
Երգչուհին այս անգամ Արցախ է ժամանել դստեր ընտանիքի հետ: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում սոպրանոն վարպետության դաս է տվել: Հիմնովին վերանորոգված ուսումնարանում այսուհետ գործելու է Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության դասարան, ինչը հաճելիորեն ուրախացրեց երգչուհուն:
Արցախցիները աշխարհահռչակ սոպրանոյին ճանապարհել են չդադարող ծափերով: Ստեփանակերտի հրապարակում կայացած համերգը նվիրված էր զինադադարի կնքման 20-ամյակին:
Մանրամասները` տեսանյութում