Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում համայնքի բնակիչների նվիրատվությամբ բացվեց և օծվեց սբ Խաչ նորակառույց եկեղեցին: Արարողությունը համընկավ Լիճքի օրվա տոնին` վերածվելով հոգևոր ու աշխարհիկ տոնախմբության: Նորակառույց եկեղեցին օծվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Կառուցման նախաձեռնությունը պատկանում է մոտ 400 լիճքեցիներին:
Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ նորակառույց սբ Խաչը, որի անհրաժեշտությունը համայնքում վաղուց էր զգացվում, կառուցվել է չորս տարվա ընթացքում: Այն Գեղարքունյաց թեմի կազմում լինելու է մշտապես գործող եկեղեցի, որտեղ այսուհետ տեղի կունենան կնունքի և պսակադրության արարողություններ:
Եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում հոգևոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ: Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9 դարերի եկեղեցաշինական ավանդները:
Մանրամասները` տեսանյութում