Հոկտեմբերի 10-12-ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այցի արդյունքներն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Միջազգային խոշոր կառույցները Հայաստանի հետ համագործակցում են ավելի քան 20 տարի: Երկարատև գործակցության ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ կյանքի կոչելով շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 100 ծրագիր:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները ժամանակին և արդյունավետ է կատարել: Մյուս կողմից Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը լիահույս են, որ մեր հետագա համագործակցությունն ավելի ակտիվ կլինի:
2014-2017 թվականների ռազմավարական ծրագրով Հայաստանում իրականացվող ևս 13 ծրագրերի համար Համաշխարհային բանկը կտրամադրի 711 միլիոն դոլար: Գումարը նախատեսված է Հայաստանում մրցունակության խրախուսման, աշխատատեղերի ստեղծման, առևտուրը խթանելու համար:
Մանրամասները` տեսանյութում