Ֆրանսահայ մեծ ռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյն այսօր կդառնար 94 տարեկան: Աշոտ Մալաքյան իսկական անուն ազգանունով ռեժիսորը ամբողջ հայության սիրելին դարձավ իր «Մայրիկ» ֆիլմով, որի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն էր: Իր ընտանիքի պատմությամբ Վեռնոյը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը: Վեռնոյը շուրջ 60 լիամետրաժ կինոնկարների հեղինակ է:
Իր ֆիլմերի ու սցենարների համար նա արժանացել է բազում մրցանակների, նաև Սեզարի ու Ոսկե արմավենու: Նա Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքին է դասվել դեռ 1951-ին նկարահանած իր առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» կինոնկարով: Վեռնոյն իր ֆիլմերում մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Մանրամասները` տեսանյութում