Չեն դադարում իսլամիստ գրոհայինների և քուրդ զինյալների միջև մարտերը Սիրիայի Քոբանի քաղաքում: Իսլամիստները Քոբանին գրոհում են 3 կողմից: Քուրդ աշխարհազորը դեռևս կարողանում է դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհներին: Հակահաբեկչական ուժերը հույս ունեն, որ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան կկարողանա հուժկու հարվածով կասեցնել իսլամիստների հետագա ռազմարշավը Սիրիայում և Իրաքում:
Կոալիցիայի հերթական օդային հարվածների աջակցությամբ՝ քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է վերադարձնել Քոբանիի մոտ գտնվող բարձունքի հսկողությունը: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ «Իսլամական պետության» զինյալները Քոբանիի տարածքից ներթափանցել են Թուրքիա:
Սա թուրք-սիրիական սահմանը հատելու իսլամիստների առաջին փորձն է: Թուրքական բանակի պատասխան քայլերի մասին տեղեկություն չկա: Հայտնի է միայն, որ թուրքական օդուժը իսլամիստների դիրքերի փոխարեն ռմբակոծել է քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերը:
Մանրամասները` տեսանյութում