ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը: Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը՝ պաշտպանական գերատսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բուհերի սերտ կապը բանակի հետ:
Շեշտելով, որ 2014 թվականը զինված ուժերում հռչակվել է որպես փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, Սեյրան Օհանյանը նշել է, որ երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում կարևոր է ուսուցիչների մանկավարժների ու դասախոսների դերը:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին:
Մանրամասները` տեսանյութում