Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաշխարհային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Մոնսերատ Կաբալյեի բացօթյա համերգը` նվիրված զինադադարի հաստատման 20-ամյակին:
Աշխարհահռչակ սոպրանոն նաև վարպետության դասեր կտա Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երիտասարդ օպերային երգիչների համար:
Սա երգչուհու արդեն երկրորդ այցն է Արցախ: 2013-ի հունիսին Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղում էր որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Իսկ դեկտեմբերի 12-ին Փարիզում կայացել էր նրա «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: