Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցը «Տարվա լավագույն դպրոց» մրցույթից մի քանի անգամ դուրս է մնացել շենքային պայմանների անբավարար լինելու պատճառով:
Այդ խոչընդոտն այլևս չի կարող խանգարել առաջատարի տիտղոսին արժանանալու համար, քանի որ մնացած բոլոր նախադրյալներն ունի: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շնորհիվ դպրոցին նվիրաբերվել է 1 միլիարդ 74 միլիոն դրամ։ Գլխավոր հովանավորը դպրոցի հանդիսավոր բացմանը դատարկաձեռն չի եկել. 20 նոր համակարգիչներն արդեն սպասում են աշակերտներին:
Կրթօջախի ուրախությունը կիսել է նաև Արցախի Հանրապետության Նախագահը` մասնակցելով տոնական միջոցառմանը: Բարերարի ուղեկցությամբ Բակո Սահակյանը շրջել ու ծանոթացել է դպրոցի պայմաններին:
Մանրամասները` տեսանյութում