Տավուշի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարությունը գյուղտեխնիկայի ապահովման դեպքում խոստանում է կրկնապատկել ցորենի վարելահողերը: Այս տարի համայնքը գերազանցել է հացահատիկի բերքի՝ նախորդ տարվա ցուցանիշները: Գյուղի 181-ամյակի կապակցությամբ նորաշենցիները հավաքվել են Խաչքարի մոտ, մոմ վառել, աղոթել, ուրախ տրամադրությունն էլ շարունակել ճոխ սեղանների շուրջ:
Գյուղի 586 հեկտար վարելահողից մշակվում է 400-ը, որից 90 հեկտար հացահատիկի ցանքը նախորդ տարվան գերազանցել է 30-ով: Խոտհարքի վերածված վարելահողերը սկսել են կրկին մշակել:
Տոնի օրը պատահական չէր ընտրված, այն նաև հաջորդում է բերքահավաքին:
Մանրամասները` տեսանյութում