ՄԱԿ-ի 56-ամյա աշխատակիցը մահացել է Լայպցիգ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Էբոլայով վարակվելու դեպքեր են արձանագրվել նաև ԱՄՆ-ում և Իսպանիայում: Ռուսաստանում սովորող 100-ից ավելի աֆրիկացի ուսանողների հանդեպ սահմանվել է առողջապահական խիստ վերահսկողություն: Իսկ Կանադայում Էբոլայի կասկածանքով հոսպիտալացվել է 2 մարդ, որոնք վերադարձել են Արևմտյան Աֆրիկայից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ զոհերի թիվն արդեն անցել է 4000-ից: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները Լիբերիայում սկսել են նախատեսված 17 հակահամաճարակային կենտրոններից առաջինի շինարարությունը, բայց և զգուշացրել, որ վարակի դեմ արդյունավետ պայքարելու համար միայն շենքերը բավարար չեն:
Մանրամասները` տեսանյութում