«Բրուքներֆեստ» հեղինակավոր միջազգային փառատոնը եզրափակելու պատիվն ու պատասխանատվությունն այս տարի վստահվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին:
Ամեն տարի բարձրակարգ այս փառատոնը ավստրիական Լինց քաղաքում է համախմբում աշխարհի ամենահայտնի երաժիշտներին: Լինցն ի սկզբանե հայտնի է իր երաժշտական ավանդույթներով ու նրբաճաշակ հանդիսատեսով: Այս քաղաքը պատմականորեն ասոցացվում է 2 հնչեղ անուների հետ. այստեղ իր մանկությունն է անցկացրել Ադոլֆ Հիտլերը, բայց մարդկության երախտապարտ հիշողությունը պահպանել է կոմպոզիտոր Անտոն Բրուքների անունը:
Հիմա, երբ մեկամսյա փառատոնային տոնահանդեսը եզրափակում է հայաստանյան ֆիլհարմոնիկը, պատասխանատվությունն ավելի քան մեծ է։ Ծրագիրը բարդ է ՝ Խաչատրյան, Միրզոյան, Շոստակովիչ ու չափազանց քմահաճ ունկնդիր:
Ազգային նվագախմբին սպասում են նաև հայրենիքում, եվրոպական մեծ հաղթահանդեսից հետո ֆիլհարմոնիկը պետք է եզրափակի Երևանյան 8-րդ երաժշտական միջագային փառատոնը:
Մանրամասները` տեսանյութում