Ծաղկաձորում մեկնարկել է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի 18 երկրի ԴԱՀԿ կառույցների պատվիրակությունները, ինչպես նաև դատական կատարողների միջազգային միության ղեկավարը:
Մասնակիցների թվում է նաև Ազգային ժողովի նախագահը: Միջազգային գիտաժողովի օրակարգում ԴԱՀԿ համակարգում աշխատանքի կազմակերպման նորագույն եղանակների քննարկումն է: Ժողովականներին ողջույնի ուղերձ է հղել Հանրապետության Նախագահը:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը նշեց, որ Հայաստանի հարկադիր կատարման համակարգն իր զարգացմամբ աշխարհում 10-րդ տեղն է զբաղեցնում: Արձանագրելով մեր երկրում այս համակարգի զարգացման զգալի առաջընթացը՝ նա ընդգծեց, որ աշխարհում չկա այնպիսի մի համակարգ, որ խնդիրներ չունենա: Այստեղ իրենք այդ խնդիրներն ու լուծման ուղիներն են քննարկում:
Ծաղկաձորյան համաժողովի քննարկումները շարունակվելու են Ստրասբուրգում՝ «Հարկադիր կատարման կարգի վերաբերյալ» դեկտեմբերի 10-ին կայանալիք առաջին Համաշխարհային համաժողովի ընթացքում:
Մանրամասները` տեսանյութում