Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողների մկրտության արարողությունը: Նախաձեռնությունը նպատակ ունի մկրտության սրբազան արարողությամբ հաստատագրել զինվորների լիարժեք ներգրավումը մայր Եկեղեցուն, ամրագրել նրանց գիտակցության մեջ ազգային-եկեղեցական հոգևոր արժեքները` առավել զորացնելով եղբայրասիրությունը, ներողամտությունը և միասնականությունը:
Զինված ուժերում հոգևոր սպասավորների նախաձեռությամբ և հրամանատարական կազմի աջակցությամբ մկրտության արարողությունները արդեն պարբերական բնույթ են կրում:
Նախքան մկրտության սուրբ ավազանին մոտենալը և Հայ Եկեղեցու զավակներ դառնալը` զինծառայողները պատրաստվել էին այդ կարևոր և պատասխանատու խորհրդին: Զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանը համապատասխան աշխատանքներ էր իրականացրել` ծանոթացնելով նրանց մկրտության խորհրդի էությանն ու կարևորությանը:
Մանրամասները` տեսանյութում