Վերջերս Բաքվում էր ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում իր բարձրաձայնած հարցերն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հանդիպման ժամանակ Ադամ Շիֆը խոսել է նաև Իրաքում և Սիրիայում գտնվող հայ համայնքի օրհասական վիճակի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:
Ադամ Շիֆը պատմեց նաև վերջերս Բաքու կատարած այցի մասին: Նա Ադրբեջան է մեկնել ամերիկյան պատվիրակության կազմում՝ մասնակցելու Հելսինկյան կոմիտեի նիստին:
Կոնգրեսականը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արդեն իսկ ձեռքի տակ ունի միջոցառումների մեծ փաթեթ: Օրինակ՝ մասնակցելու է Ամերիկայի տարածքով մեկ կազմակերպվող քայլարշավին:
Առաջիկա միջոցառումներից մեկը կլինի Ցեղասպանությունից փրկված հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը: Սպիտակ տան նկուղում գտնվող գորգը հայ որբերը հյուսել էին՝ իբրև երախտագիտություն ամերիկյան օգնության կոմիտեին :
Սպիտակ տունը խոստացել է ցուցադրությունը կազմակեպել աշնանը, Ադամ Շիֆի գրասենյակն այժմ սպասում է վայրի հստակեցմանը:
Մանրամասները` տեսանյութում