Տոնական տրամադրություն էր տիրում Արցախի մայրաքաղաքում: Ավարտվել է Ստեփանակերտի 8 տասնամյակից ավելի պատմություն ունեցող դպրոցի` մոտ չորս տարի տևած հիմնանորոգումը: Խաչատուր Աբովյանի անվան կրթօջախի կոլեկտիվի ուրախությանը նաև Արցախի հոգևոր եւ աշխարհիկ առաջնորդներն են միացել: Ամենասպասված հյուրերի շարքում նախաձեռնության բարերարն էր:
Դպրոցի 2 մասնաշենքերի կառուցման ու կահավորման ծրագիրը ստանձնել ու պատվով իրականացրել է մոսկվաբնակ գործարար Նիկոլայ Սարկիսովը: Սարկիսով եղբայրները մեծ ավանդ ունեն Արցախի դպրոցաշինության գործում, մեկ տարի առաջ եղբայրը` Սերգեյ Սարկիսովը հովանավորել է Ստեփանակերտի համար 3 դպրոցը:
Կրթօջախի հանդիսավոր բացման արարողությանը Արցախի Հանրապետության նախագահը բարերարի հետ միասին է ժամանել` շնորհավորելու և կիսելու ուրախությունը: Բակո Սահակյանը նույնպես ուսանել է այս դպրոցում:
Մանրամասները` տեսանյութում