Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից հնագույնը տոնում է հոբելյանը: Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր նախագահությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բազմաթիվ ներկայացուցիչներ:
2001-2002 թթ. Գևորգյան ճեմարանը ստացավ բարձրագույն կրթական հաստատության կարգավիճակ: Կառավարությունը հաստատությանը շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ:
Ճեմարանի հոբելյանը շնորհավորելու էին եկել Անտիոքի և համայն Արևելքի պատրիարքը, ներկայացուցիչներ ռուսական Ուղղափառ եկեղեցուց, Մոսկվայի ակադեմիայից ու հայաստանյան բոլոր բուհերից:
Մանրամասները` տեսանյութում