Գորիսը նշել է քաղաքի տոնը: Օրվա կապակցությամբ քաղաքն ընդունել է հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից, այլև քույր-քաղաքներից` Ֆրանսիայի Վիենի և Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակություններին: Մշակութային, սպորտային միջոցառումները, ցուցահանդեսներն ու ավանդական հյուրասիրությունը Գորիսում մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվել ամբողջ օրվա ընթացքում:
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին մեծ գորիսեցիներ Գուսան Աշոտին, Ակսել Բակունցին, Սերո Խանզադյանին։ Տոնի առթիվ Գորիսի Գետափնյա թաղամասում խաղահրապարակ բացվեց:
Մանրամասները` տեսանյութում