Եվրասիական տնտեսական միության ձևավորումը շուրջ երկու տասնամյակ տևած գործընթաց էր: Խորհրդային միության փլուզումից հետո հսկայական կայսրության կազմում գտնվող պետությունների համար տնտեսական կապերը պահպանելը կենսական կարևորություն էր: Որպես համագործակցության հարթակ` 1991 թվականին ձևավորվեց ԱՊՀ-ն:
Կառույցի արդյունավետությունը խիստ ցածր էր, ինչը ստիպում էր այլ ձևաչափեր փնտրել՝ նախևառաջ տնտեսական համագործակցությունը խթանելու համար: 1999-ին հետխորհրդային մի քանի պետություն Մաքսային միություն ձևավորեցին և Ազատ տնտեսական գոտի: Սակայն այս պարագայում նույնպես արդյունավետության հետ կապված ակնհայտ խնդիրներ կային: Մեկ տարի անց ձևավորվեց «Եվրազեսը», որի կազմում էին Բելառուսը, Ղազախստան, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: Հայաստանն այդ կառույցի դիտորդ անդամ դարձավ 2003-ին: Հաջորդ մի քանի տարիներին համագործակցության այս հարթակներում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան:
Ընթացակարգային և օրենսդրական անհրաժեշտ գործողություններից հետո 2011-ից Մաքսային միությունն սկսեց լիարժեք գործել, որոշում կայացվեց միության հենքի վրա նոր ձևաչափի՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին` որպես գործունեության մեկնարկ սահմանելով 2015 թվականը:
Ճանապարհը հեշտ չէր, բայց մեր երկիրն այն հաջողությամբ անցավ, նաև' գործընկեր պետությունների աջակցության շնորհիվ:
Մանրամասները՝ տեսանյութում