Հոնկ-կոնգում կրկին կարող է սրվել իրավիճակը: Մարդիկ դարձյալ սկսել են հավաքվել քաղաքի հիմնական փողոցներում և հրապարակներում: Մի քանի՝ համեմատաբար խաղաղ օրերից հետո անցած գիշերվա ընթացքում հարյուրավոր երիտասարդներ վրաններ են խփել քաղաքի տարբեր հատվածներում:
Նրանք չեն հավատում, որ Չինաստանի կենտրոնական իշխանությունը փոխզիջման կգնա և կկատարի Հոնկ-Կոնգի ղեկավարի՝ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու իրենց պահանջը:
Քաղաքի իշխանությունը հերթական անգամ երիտասարդների հավաքը համարել է ապօրինի և հայտարարել, որ բանակցությունը կշարունակվի միայն վրանային ավանների վերացումից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում