Գինին միշտ էլ մեծ խորհուրդ ունի հայկական ավանդական սեղաններին: Դեռևս անհիշելի ժամանակներից հայ գյուղացին զբաղվել է խաղողագործությամբ և գինեգործությամբ: Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բարձրորակ մաճառի գինն ու հարգը լավ գիտեն, դրա վառ ապացույցն արդեն ավանդույթ դարձած Մաճառի տոնն է: Այն արդեն 12 տարի շարունակ նշվում է հոկտեմբերի առաջին կեսին:
Գյուղմթերքը շուկա հանողների շարքում առաջիններից հանդիսացող մրգաշատցիները տարին նախորդի համեմատ արգասաբեր են գնահատում: Ճիշտ է, եղանակային ոչ նպաստավոր պայմաններ այս տարի էլ արձանագրվեցին, բայց նրանց դա չկոտրեց: Իրենց գործն են անում՝ այդ մասին համեստորեն լռելով: Փոխարենը սիրում են ուտել-խմել, հատկապես, երբ խմելու առիթը կա, բժշկական տեսանկյունից էլ հակացուցված չէ:
Մանրամասները` տեսանյութում