Հին Երևանը աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը։
Այստեղ աչքի էին ընկնում տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ նաև ձիեր էին պայտում։ Շատ արհեստանոցներ էին կուտակված նաև Չարխի փողոցում: Չարխի վրա պատրաստում էին գրտնակներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Երևանի միակ գործող դարբնոցը վարպետ Աշոտինն է, որտեղ քուրա է վառվում, և կրակից կարմրած երկաթի կտորը դարբնի մուրճի տակ մշակվում ու ձև է ստանում: Հին նկարներից և պատին փակցված իրերից պարզ է դառնում, որ վարպետի իրականությունը ամբողջովին տարբերվում է այսօրվա երևանյան իրականությունից, հին գործիքները և ծանր մուրճի հարվածները մի պահ տեղափոխում են անցյալում թողած սև ու սպիտակ Երևան:
Մանրամասները` տեսանյութում