Շարունակվում է վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հովիկ Աբրահամյանը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:
Երկու երկրների օրհներգներից հետո Հայաստանի վարչապետը նշեց, որ անկախության 23 տարիների ընթացքում շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավելի ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու և բավականաչափ կազմակերպված ՝ առկա խնդիրները լուծելու համար:
Հայաստանի գործադիրի ղեկավարն իր ելույթում խոսեց ներդրողների իրավունքերը պաշտպանելու խնդիրների, գյուղացուն օժանդակելու ծրագրերի մասին: Առանձին թեմա էր նաև հայկական Սփյուռքը:
Մանրամասները` տեսանյութում