Գյուղատնտեսության ոլորտին առնչվող ամեն ինչ այսուհետև կունենա հստակ հաշիվ՝ գրանցված հատուկ պատասխանատուների կողմից: Հոկտեմբերի 11-ից սկսած 20 օր հաշվարարաները տուն առ տուն են անցնելու՝ գյուղացիների ունեցվածքը հաշվառելու համար: Լրացված հարցաթերթիկների միջոցով հավաքագրված տվյալները կդառնան վիճակագրություն ու կպահվեն Ազգային վիճակագրական ծառայությունում հատուկ այս նպատակով ձևավորված վարչությունում:
Հարցաթերթիկը բաղկացած է 14 բաժնից։ Խոշոր համայնքներում գործի կանցնեն միանգամից 2 հաշվարարներ։ Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի, Ավստրիայի կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրվել է 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Իսկ ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվելու է ծրագրի իրականացման համար Ազգային վիճակագրական ծառայությունում ձևավորված համապատասխան վարչությունը։
Մանրամասները՝ տեսանյութում