Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանի քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը «Իսլամական պետության» գրոհայինների և քրդերի միջև:
Քուրդ զինվորների մեջ շատ ծանր վիրավորներ կան, ոչ մի հնարավորություն չկա նրանց դուրս հանել ռազմական գոտուց: Քոբանիի արվարձաններում արևմտյան կոալիցիայի ինքնաթիռների կողմից իսլամիստների դիրքերին հասցրած օդային հարվածներից հետո քրդերին հաջողվել է դուրս գալ շրջափակումից և անգամ հետ մղել իսլամիստներին: Ծայրահեղականները թողել են մի շարք թաղամասեր Քոբանիի արևելյան և հարավարևմտյան հատվածում:
Մեկ այլ տեղեկությամբ՝ իսլամիստ գրոհայինների դեմ պայքարից բացի Սիրիայի կառավարական զորքը շարունակում է մարտեր մղել այսպես կոչված ազատ բանակի դեմ: Անցած երկու օրերի ընթացքում մարտերը հատկապես թեժ են եղել Հալեպում և նրա մոտակայքում: Հալեպի Սիֆատ արվարձանի մոտակայքում բանակը հուժկու հակահարվածներ է հասցրել գրոհայինների հենակետերին՝ նպատակ ունենալով վերանվաճել իր դիրքերը:
Իսլամիստները բանակի դեմ օգտագործել են ծանր հրետանի, տանկեր, զրահատեխնիկա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայից չպետք է ակնկալել միայնակ, առանց օժանդակության ցամաքային գործողությունների իրականացում:
Մանրամասները` տեսանյութում