Տավուշի մարզի Այրում և Լճաձոր համայնքների միրգն ու հատապտուղը ավելի արդյունավետ իրացնելու նպատակով հիմնվել է համատեղ կոոպերատիվ: Պահածոյացման գործարանն ընդունում է տարածաշրջանի այգեպանների աճեցրած միրգը, որի մեծ խմբաքանակը կարտահանվի Ռուսաստան:
Համատեղ կոոպերատիվ հիմնելու նախաձեռնությանը օգնության ձեռք մեկնեց «ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը: «ՕՔՍՖԱՄ»-ի պատասխանատուները իրենց ծրագրերում սա համարում են նորարարական և աննախադեպ՝ իբրև սոցիալական ձեռնարկության մոդել:
Գործարանի աշխատողների թիվը առայժմ 19 է, առաջիկայում կհասնի 60-ի, բայց դա էլ վերջին սահմանը չի լինի: Արտադրված 40 տոննա պահածոն կուղևորվի Սոչի:
Մանրամասները` տեսանյութում