Շվեյցարական Ռենենս քաղաքում տեղի ունեցած «Հայ Դերսիմ» միջոցառման նպատակն էր քննարկել քրդացած, իսլամացած, ծպտյալ հայերի խնդիրները, աջակցել դարձի եկած հայերին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել հոգեբանական արգելքները: Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, ով ապրում է Ստամբուլում և ղեկավարում Դերսիմահայերի միությունը, նշեց, որ որպես Անատոլիայում ապրած հայ ժողովրդի մի փոքրիկ մասնիկ շարունակելու է տեր կանգնել իր հողին, անցյալին և ինքնությանը:
Նախաձեռնությանը մասնակից հյուրերի թվում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած պատմաբաններ ու իրավաբաններ էին: Այնտեղ էր նաև Դերսիմի հայերի հավատքի և փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը, ում համոզմամբ՝ վերադարձը ակունքներին վերադարձ է պատվաբեր կյանքի:
Ակունքներին վերադարձած և իր Սուլեյման անունը փոխած Միհրան Փրկիչը կոչ է արել բոլոր ծպտյալ հայերին հետևել իր օրինակին: Նրա գլխավորած Դերսիմի հայերի միությունն արդեն 70 անդամ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում