Եվրոպայում բոլոր վարակվածները վերադարձել էին Աֆրիկայի վտանգավոր շրջաններից, որտեղ համաճարակի հետագա տարածումը կանխելու համար խիստ միջոցներ են ձեռնարկվում:
Էբոլայի բացիլ է հայտնաբերվել նաև Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության բժշկի մոտ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը բուժվում է: Իսպանիայից ստացված լուրերի համաձայն՝ իսպանուհի բուժքրոջ վիճակը լավ է: Նորվեգացի բուժքույրն էլ տուն հասնելու համար երկար ճանապարհորդություն է կատարել: Պորտուգալիան և Մարոկկոն հրաժարվել են ընդունել հիվանդին տեղափոխող ինքնաթիռը:
Օդաչուն խնդրել էր վայրէջք կատարել լիցքավորման համար: Օդանավը նախ վայրէջք է կատարել Իսպանիայի տարածքում, ապա Փարիզում և այնտեղից հասել Օսլո:
Մանրամասները՝ տեսանյութում