Գյումրիում կայացել է գրող, հրապարակախոս Պատվական Ղուկասյանի «Կիսատ ճանապարհ» գրքի շնորհանդեսը: Գործընկերներն ու սերնդակից մանկավարժները գրողին հիմա էլ հիշում են որպես բարի, ազնիվ ու հայրենասեր մարդու, ով իր կյանքը նվիրաբերեց գրականությանն ու հայրենի Սիզավետին, որի բնությանն ու յուրահատուկ նիստուկացին էլ նվիրված է գրողի ստեղծագործությունների մեծ մասը: Շնորհանդեսը գրողի ծննդավայրում էր հավաքել հարազատներին ու ընկերներին: Օրերս էլ Սիզավետում մեծ շուքով նշեցին արձակագրի 80-ամյակը:
Սիզավետի դպրոցի սաներն այսուհետ կսովորեն Պատվական Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցի անվանակոչության ու ցուցատախտակի բացման արարողության ընթացքում սիզավետցի աշակերտները ներկայացրին հատվածներ արձակագրի ստեղծագործություններից:
Մանրամասները՝ տեսանյութում