Կառավարության հերթական նիստը վարեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քաղաքաշինության նախարարությունը խնայած միջոցներից առաջարկեց ջեռուցման համակարգի անցկացման համար գումար հատկացնել մարզային մի շարք դպրոցների:
Նարեկ Սարգսյանը սպասված լուր ուներ նաև քաղծառողների համար, նրանց համար մատչելի բնակարանաշինության ծրագրով՝ տան մեկ քառակուսի մետրի արժեքը նույն 276,5 հազար դրամն է մնում, բայց վարկային պայմանները մեղմացվում են:
Օրակարագային երեք տասնյակից ավելի հարցերի շարքում գործադիրը հավանություն տվեց ֆինանսիստների առաջարկին՝ Շրջանառության հարկի մասին օրենքի մի փոփոխություն, համաձայն որի տնտեսվարողներն իրենց պահեստներում կուտակած ապրանքի գույքագրման փաստաթուղթը պետք է հարկայինին ներկայացնեն ոչ թե այս հոկտեմբերին, այլ 2015-ի փետրվարի 1-ին:
Մեկ այլ որոշմամբ առաջարկվում է խանութներին ապրանք առաքող մեքենաների վրա ոչ թե պարտադիր,այլ բացառապես կամավոր սկզբունքով հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրել:
Մանրամասները` տեսանյութում