Մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և ուսումնական կենտրոն Դիլիջանի կողքին էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է. հենց այս բառերով են սիրում բնութագրել իրենց բնակավայրը 2699-ամյա Էջմիածնի բնակիչները՝ նկատելով, որ այս տիտղոսը քաղաքը կրում է ի վերուստ. այստեղ է իջել Աստծո միակ որդին:
Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկել են քայլերթով, որը սկիզբ է առնում սբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից` շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ: Քայլերթին մասնակցել է գրեթե ամբողջ քաղաքը` աշակերտներից մինչև վետերաններ:
Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շարունակվել են միջոցառումները, որոնք իրենց տրամաբանական ավարտն են ստացել հրապարակում անցկացվող համերգային ծրագրով: Էջմիածնի տարեդարձին նվիրված տոնին մասնակցել է նաև ՀՀ Նախագահը:
Սբ Հռիփսիմե եկեղեցում Սերժ Սարգսյանը մոմ է վառել՝ պատմական քաղաքի լավ ապագայի և երկրի խաղաղության համար, ապա միացել Էջմիածնի հիմնադրման տոնակատարություններին:
Մանրամասները` տեսանյութում