Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Մուշից, Կարինից ու Ալաշկերտից Շիրակի դաշտում ապաստան գտած ու սերունդներ տված թավշուտցիները ազգային երգով, պարով ու խոհանոցով են տոնել գյուղի հոբելյանական 90-րդ տարեդարձը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով այն 23 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թավշուտի բնակիչները հարկ են համարում Թուրքիային հիշեցնել՝ հայ ժողովուրդը թալեաթներին ու էնվերներին հիմա էլ պատրաստ է պատասխանել թեհլերյաններով ու երկանյաններով:
Ուրուգվայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում ու Հայոց ցեղասպանությունն ընդունած աշխարհի տարբեր երկրներում գուցե դեռ չեն իմացել, որ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում գյուղի կազմավորման 90-ամյակի տոնակատարությանը մեծ հանդիսությամբ ու երախտագիտության խոսքերով վեր են բարձրացրել բոլոր այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Գյուղի տոնը համախմբել էր նաև տարբեր երկրներում բնակվող թավշուտցիներին:
Մանրամասները` տեսանյութում