ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց հայկական արմատներով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին և Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով ՝ երևանյան ցուցահանդեսը պատմական է, քանի որ նկարիչը մշտապես երազել է անհատական ցուցահանդես ունենալ իր պատմական հայրենիքում: Պատկերասրահի տնօրենը Հայաստանի և Լեհաստանի առաջին տիկիններին նվիրել է Հայաստանի կենտրոնական բանկի թողարկած «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամը:
Մանրամասները` տեսանյութում