Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ԱԺ նախագահը հագեցած օրակարգով բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Վրաստանի քաղաքական ու հոգևոր ընտրանու հետ:
Ազգային ժողովի նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և ընդգծել, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ:
Սահակյանն անդրադարձել է ևս մեկ խնդրի՝ վերջին շրջանում բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է մեր քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք:
Մանրամասները` տեսանյութում