Հիմնադրման 20-ամյակի առթիվ «Շանթ» հեռուստաընկերություն է այցելել երկրի ղեկավարը: Նա շնորհավորել է «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին: Նախագահի խոսքով՝ այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը:
Հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հեռուստաընկերության ստեղծման և կայացման, հեռուստատեսության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով արժանացան պետական պարգևների ու շնորհակալագրերի:
Հանրապետության Նախագահը միջոցառումից հետո շրջել է հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին, հեռուստաընկերության հնարավորություններին ու զարգացման ծրագրերին, այդ թվում՝ «Շանթ»-ի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Մանրամասները` տեսանյութում