ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այցելել է Հայաստան-Թուրքիա-Նախիջևան սահմանային եռանկյունի: Իրավիճակին տեղում ծանոթանալաով՝ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարը խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից դիպուկահարների հետքաշման անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի էր ունենում հուլիս-օգոստոսին, երբ հրադադարի ռեժիմի խախտման քանակը հաշվվում էր հազարներով, անհանգստացնում էր բոլորին: Այստեղ պետությունները փաստացի գտնվում էին նոր պատերազմի շեմին: Թեև նախագահների Սոչիի հանդիպումից հետո դրանց քանակը պակասել է, այնուամենայնիվ հրադադարի խախտումները դեռևս շարունակվում են:
Նիկոլայ Բորդյուժան նշում է, որ իր այցելության նպատակներից մեկը տիրող իրավիճակին տեղում ծանոթանալն ու տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովին անդամ երկրների ղեկավարներին զեկույց ներկայացնելն է:
Մանրամասները` տեսանյութում