Բարեկամության ևս մեկ կամուրջ Ֆրանսիայի հետ. Շուշին քույրության պայմանագիր է կնքել Բուրգ լե Վալանսի հետ: Ողջունելով Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը ՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել: Քույր քաղաքները համագործակցելու են կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Արցախի բարձրագույն իշխանության հետ: Արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ զրուցել են արցախյան հիմնախնդրի շուրջ: Արցախի Հանրապետության Նախագահը նույնպես ընդունել է պատվիրակությանը ու ներկայացրել Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը:
Բակո Սահակյանը Բուրգ լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը համարել է Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Պատվիրակությունը սիրով ընդունել է Արցախի նախագահի հրավերը հաջորդ տարի մասնակցելու Ստեփանակերտում կայանալիք ֆրանսերենին նվիրված մեծ փառատոնին:
Մանրամասները` տեսանյութում