Մարտի 8-ին անհետացած Մալայզիական ավիաուղիների Բոինգ 777 ինքնաթիռի որոնումները վերսկսվել են: Նոր փուլը մեկնարկել է Հնդական օվկիանոսի հարավում` Ավստրալիայի արևմտյան ափից մոտ 1800 կմ հեռու:
Որոնողական աշխատանքի մեջ ներգրավված է 3 հետախուզական նավ: Դրանցից առաջինը՝ GO Phoenix-ը, արդեն սկսել է աշխատանքը: Նավը հագեցած է տեսախցիկներով, օվկիանոսի հատակը զննող սարքավորումներով և ռեակտիվ շարժիչների վառելիքի ցուցիչներով, որոնք օգնելու են հայտնաբերել օդանավի բեկորները:
Հոլանդական ընկերության տրամադրած ևս 2 նավ առաջին հետախուզանավին է միանալու հոկտեմբերի վերջին: Մարտի 8-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվող Բոինգ 777 օդանավում եղել է 239 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 12 անդամները:
Թռիչքից մոտ մեկ ժամ անց ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրանից: Հետագայում պարզվել է, որ օդանավը կտրուկ շեղվել է չվերթուղուց և ուղղություն վերցրել Հնդկական օվկիանոս:
Այս և միջազգային այլ նորությունները` տեսանյութում