Հոկտմբերի ութին հայ արվեստասեր հանրությանը մեծ անակնկալ է սպասվում: Երևանում համերգ է ունենալու աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով աշխարհի ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ-կատարողներից է:
Համերգը տեղի կունենա Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 15-րդ փառատոնի շրջանակում: Լյուբիմովը կնվագի նաև Կոմիտաս:
Նա այսօր հանդիպել է լրագրողների հետ եւ հերթական անգամ իր հիացմունքը հայտնել Հայաստանի, հայկական հյուրասիրության եւ հայ հանդիսատեսի վերաբերյալ:
Ինչպես Լյուբիմովն է նկատում՝ հանդիսատեսը նախընտրում է միշտ նույն բանը լսել՝ երաժշտական նույն և ծանոթ կատարումները, բայց միշտ դահլիճից ավելի գոհ է հեռանում, երբ իր սպասումները գերազանցվում են: Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրը հայ հանդիսատեսին կներկայանա ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ քիչ հայտնի ու հետաքրքիր երգացանկով:
Մանրամասները` տեսանյութում