Մայր Աթոռի Մատենադարանում օտար երկրներից ժամանած գրադարանների ներկայացուցիչներն իրենց հայ գործընկերների հետ մտքեր են փոխանակել՝ ինչպես ստեղծել թվային գրադարան մեկ էլեկտրոնային հասցեով, որը կամփոփի հայ հնատիպ գրականությունն ու մամուլը:
Համաժողովի ընթացքում Մայր Աթոռի Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կառույցներն իրականացնելու են հայ տպագիր ժառանգության և փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման և այլ ծրագրեր:
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ նրանք քննարկել են աշխարհով մեկ սփռված հնատիպ գրականության և հայ մամուլի գրահավաք կազմակերպելու, ինչպես նաև դրանք թվայնացնելու հարցերը:
Մանրամասները` տեսանյութում