Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու լուրջ հավակնություններ ունեցող Դիլիջան քաղաքը մեծ շուքով տոնել է 470-ամյակը: Դիլիջանցիները հրապարակներում եւ զբոսայգիներում ներկայացրել են ձեռագործ իրեր, հենց տեղում հյուրասիրություն կազմակերպել, տնային տնտեսուհիները այցելուներին հյուրասիրել են իրենց պատրաստած տորթը:
Ամեն ինչի վրա պատկերված էր Դիլիջանի խորհրդանիշը՝ հնգաթև աստղը: Քաղաքում տոնական օրը նաեւ կարմիր ժապավեն է կտրվել՝բացվել է հիմնովին նորոգված երաժշտական դպրոցը: 35 տարի նորոգում չտեսած շենքը վերափոխվել է համայնքի, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և «Քաունթրփարթ» միջազգային կազմակերպության աջակցությամբ:
Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչև երեկո և ավարտվեց քաղաքի հրապարակում` տոնական համերգով և հրավառությամբ:
Մանրամասները` տեսանյութում