Աշխարհի խոշորագույն և հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում», վերջերս բացված Ուրարտուի հայկական թագավորության պատմական ու հնագիտական ժառանգության ցուցարդությունը լայն հնչեղություն է գտել մեգապոլիսի զբոսաշրջիկների ու բնակիչների շրջանում:
Ցուցադրության կազմակերպման համար «Մետրոպոլիտենը» ցուցանմուշներ է փոխառել Հայաստանի պատմության թանգարանից, «Լուվրից», Բեռլինի եւ Բրիտանական թանգարաններից:
Ուրարտուի ժառանգության ցուցադրությունը ժամանակավոր է, կտևի մի քանի ամիս, սակայն թանգարանի մնայուն արժեքների շարքը համալրել են հայկական խաչքարն ու միջնադարյան դրվագազարդ կտակարանը, որոնք թանգարանը վերջերս է ձեռք բերել:
Հայկական բարձրավանդակում Մեծ Հայքին նախորդած Արարատյան թագավորության հնագիտական ժառանգության ցուցադրությանը զուգահեռ «Մետրոպոլիտենն» այդ առթիվ նաև խտասկավառակ է թողարկել:
Մանրամասները` տեսանյութում