Ուսումնական տարվա առաջին օրը Թուրքիայի հայկական դպրոցներից մեկում այդ երկրի օրհներգը երգող երեխաներն առայժմ չեն գիտակցում, թե ինչ արժանիքների համար ինչ երկրի են փառաբանում:
Այս երկրում մանկուց, անկախ ազգությունից ու կրոնական պատկանելությունից, պետությանն ու իշխանություններին հարգել սովորեցնելու անվան տակ իրականում նսեմացնում են նրանց ազգային ու կրոնական ինքնությունը: «Հպարտ եմ որ թուրք եմ» արտահայտությունը ստիպված են երգելիս արտասանել բոլորը, այդ թվում նրանք, որոնք իրականում թուրք չեն:
ժողովրդավարական Եվրոպա ձգտող, ծայրահեղ ազգայնական նկրտումներով Թուրքիայի այսօրվա իշխանությունները որքան էլ արտաքնապես փորձում են ժողովրդավար երևալ, միևնույն է՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հստակորեն շարունակում են սահմանափակումների քաղաքականությունը:
1958-ից «Մխիթարյան» վարժարանի սեփականատերը համարվող կրթարանի տնօրինությունը տարիներ ի վեր Թուրքիայի դատարաններում վիճարկում է շինության սեփականության իրավունքը:
Պոլսի գրեթե բոլոր՝ 28 հայկական վարժարաններում հայ դպրոցականների թիվը շարունակում է նվազել: Թեև Թուրքիայի ներկայիս իշխանությունները պարբերաբար խոսում են փոքրամասնություններից բռնազավթած կալվածքները վերադարձնելու մասին, սակայն հայ եկեղեցուն պատկանող տարածքների մի մասի սեփականության հարցը դատարաններում վիճարկվում է: Կան կալվածքներ, որոնք պետությունը կարող է հայկական եկեղեցուն վերադարձնել առանց որևէ դատավարության:
Վերջին տարիներին ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է՝ համոզված է Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Բարընը: Կողք կողքի են գտնվում հայկական, հրեական և հունական գերեզմանատները: Երկար տարիներ հայկական գերեզմատանը վերանորոգման աշխատանքներ չէին կատարվել:
Մանրամասները` տեսանյութում