Շրջանառության հարկի փոփոխությունները հասցրել են բավական մեծ աժիոտաժ ձևավորել, մասամբ՝ մարդկանց մի պատկառելի հատվածի անտեղյակության պատճառով, մասամբ՝ իշխանության գործողությունների հանդեպ վստահության պակասի, մասամբ՝ տարիներ շարունակ գործող աշխատաոճը փոխելու անհրաժեշտության առաջացրած օբյեկտիվ անհարմարությունների պատճառով:
Ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրերից առևտրականների մի մասը կազմակերպված դիմավորեց շրջանառության հարկի նոր փոփոխությունները:
Կառավարության շենքի առջև, Գյումրիի շուկայի մերձակայքում և այլ քաղաքներում փոփոխված օրենքի իրենց մերժումն առևտրականները փոխանցեցին գործադիրի ներկայացուցիչներին: Կարճ ձևակերպմամբ՝ նրանք նախընտրում են նախկին տարբերակով աշխատելը:
Մանրամասները` տեսանյութում