Երիտասարդներին գրքին կապելու վերջին նախաձեռնությունը դրական արդյունք է տվել: Նորաձև երևալու համար գիրք կարդալը թեև զավեշտալի է, բայց ընթերցանության տարածման համար ցանկացած մեթոդ էլ կարելի է կիրառել:
Ֆեյսբուքյան վերջին գրքային ֆլեշմոբը հենց այդ նպատակն էր հետապնդում: Միմյանց մարտահրավեր նետելով՝ երիտասարդները կիսվել են իրենց նախասիրություններով, թե ինչ գրքեր են նախընտրում կարդալ, նաև իրենց համար բացահայտել համաշխարհային գրականության գանձարանի գլուխգործոցների ցանկը, որոնք արժե կարդալ:
Կաֆկա, Սելինջեր, Կոելյո, Սարոյան, Բուլգակով. ըստ ֆեյսբուքյան ֆլեշմոբի՝ նրանք ամենաընթերցված հեղինակներն են: Իքս օգտատերը նշում է 10 գիրք, որոնք մեծ ազդեցություն են թողել իր աշխարհայացքի ձևավորման վրա, հետո էստաֆետը փոխանցում մեկ այլ օգտատիրոջ: Հենց այդպես՝ արագ տարածվող վիրուսի նման, գրքային ֆլեշմոբը վարակեց հարյուրավոր ֆեյսբուքահայերի:
Բայց այն, որ շատերը գրքերի իրենց տասնյակը ձևավորեցին Google-ի օգնությամբ, պարզ է դառնում երևանյան գրախանութներում, որտեղ ամենապահանջված հեղինակները բնավ չեն ձևավորվում ըստ ֆեյսբուքյան ցուցակների:
Մանրամասները` տեսանյութում