Եթե 7 տարի առաջ մեր երկրում կարելի էր խոսել մեկ բծավոր կովկասյան ընձառյուծի մասին, ապա այսօր այդ հարցում հետևողական ջանքեր գործադրող Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետները խոսում են 4-5-ի մասին:
Նրանց հայտնաբերելու համար նյութական ու տեխնիկական մեծ միջոցներ են ներգրավվել՝ պրոֆեսիոնալ նկարահանող սարքերից մինչև սեփական կյանքը վտանգող բնապահպաններ:
WWF-ի հայաստանյան մասնաճյուղը գործունեության 12 տարիների ընթացքում նորոգել և հզորացրել է Հայաստանի արգելոցները, ազգային պարկերը, իսկ երկրի հարավում մասնաճյուղի պատասխանատուներին հաջողվել է ստեղծել նոր՝ հատուկ պահպանվող տարածքներ, որոնք հիմնականում անհետացման եզրին գտնվող կովկասյան ընձառյուծի ապրելավայր են համարվում:
Ի դեպ, 1931-ից հոկտեմբերի 4-ը համարվում է կենդանիների պաշտպանության միջազգային օր: Այդ առիթով հայ ընթերցողի սեղանին է դրվել «Լռության գինը» գիրքը՝ իրական ու հարուստ նյութով պատմվածքների ժողովածու, որը պատմում է հայկական կենդանական աշխարհում հեղինակի արկածների մասին:
Մանրամասները` տեսանյութում