Առողջարանային Դիլիջանում այսօր նշել են քաղաքի հիմնադրման 470-ամյակը, որը նշանավորվել է նաև երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացմամբ։ Պատասխանատուների համոզմամբ՝ հարմարավետ ու անհրաժեշտ գույքով համալրված կառույցում աշակերտները լավ կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Քաղաքում այսօր ևս մեկ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել:
Դիլիջանի միջազգային դպրոցի համալիրում կազմակերպվել է բաց դռների օր, որի ընթացքում լրագրողները ծանոթացել են կրթահամալիրի պայմաններին ու հնարավորություններին:
Դպրոցում դասերն անցկացվում են անգլերենով։ Նախատեսված են նաև հայերենի դասաժամեր։ Արտասահմանցի ուսանողներն արդեն հասցրել են սովորել մի քանի հայերեն արտահայտություններ: Բոլոր նոր ժամանող ուսանողներն ունենում են մի քանի դասաժամեր, որոնց ընթացքում ծանոթանում են Հայաստանին վերաբերող ամբողջ տեղեկատվությանը, սովորում հայկական պարեր, հայոց լեզու:
Ուսանողները տեղավորվել են դպրոցին կից հանրակացարաններում ու մի քանի հոգով ապրում են մեկ սենյակում:
Մանրամասները` տեսանյութում