Պաշտպանության նախարարությունում կազմակերպված ընդունելությանը հրավիրված են ուսուցիչներ հանրապետության բոլոր մարզերից, դպրոցի տնօրեններ, համալսարանների դասախոսներ, նաև դպրոցների լավագույն շրջանավարտներ, որոնք այսօր ծառայում են զինված ուժերում: Նախարարը, կարևորելով դպրոցի դերը բանակի կայացման գործում, նշեց՝ ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ կերտվում են Հայաստանի Հանրապետության պիտանի քաղաքացիներն ու հայրենիքի պաշտպանները:
Նախարարի կարծիքով՝ այս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական իրադարձություններն ունեն իրենց ազդեցությունը տարածաշրջանի վրա, մեր զինված ուժերը կարողանում են պահպանել խաղաղությունը:
Ուսուցիչներն էլ երախտիքի խոսքեր ասացին իրենց սաներին՝ այն զինվորներին, ովքեր կյանքը տվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
Գործի հանդեպ նվիրումի ու վաստակի համար նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով պարգևատրեց հանդիպման մասնակից մանկավարժներին ու դպրոցների տնօրեններին:
Մանրամասները՝ տեսանյութում