Արմին Վեգները, ականատեսը լինելով Հայոց ցեղասպանությանն ու ֆոտոխցիկով արձանագրելով դրանք, ամբողջ կյանքում եղել է Հայ դատի պաշտպանը եւ աշխարհին կոչ արել ճանաչել Մեծ Եղեռնը: Սարդարապատի Արմին Վեգների անվան դպրոցում ուսուցումն իրականացվում է Գերմանիայի կառավարության կրթական ծրագրով: Այստեղ ներկայացված են Վեգների արած բազում լուսանկարները Հայոց ցեղասպանության օրերին, որոնք Եղեռնի փաստական անժխտելի վկայությունն են:
Սարդարապատի դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանի խոսքով՝ Արմին Վեգները դարձավ հայոց դատի պաշտպանը: Մարդ, ով խորհրդային տարիներին 2 անգամ եկավ Հայաստան, ով Լեփսիուսի և այլոց հետ կոչ արեց ճանաչել Հայ դատը, իսկ թուրք ժողովրդին՝ խոնարհում բերել հայ ժողովրդի առաջ՝ իրենց նախնիների կատարած ոճրագործության համար:
Գերմանիայի կառավարության կրթական ծրագրով աշխատող Սարդարապատի դպրոցում լավ են ուսումնասիրել մեծ մարդասերի կյանքն ու գործունեությունը: Վեգներն այնքան է սիրել հային ու հայերենը, որ իր զավակներին գրել-կարդալ է սովորեցրել նաև մեսրոպյան այբուբենով:
Եվ հիմա այն դպրոցում, որտեղ գրում ու կարդում են նաև մեծ հայասերի մայրենի լեզվով, նրա անունով կաբինետ է անվանակոչվել: Այստեղ են բոլոր այն գրքերն ու լուսանկարները, որոնք հայերի մեծ բարեկամը երկար տարիներ ի մի է բերել և արդարության հաղթանակի հույսով հանձնել պատմության դատին:
Մանրամասները՝ տեսանյութում